Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչ դատարանը մերժեց Մուշեղ Մխիթարյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը. Մուշեղը շարունակում է հացադուլը

14 Հոկտեմբեր, 2015 15:40
Վերաքննիչ դատարանը մերժեց Մուշեղ Մխիթարյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը. Մուշեղը շարունակում է հացադուլը

Վերաքննիչ դատարանը այսօր մերժեց «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանի վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողնելով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը:

Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը:

«Չնայած բոլոր հիմնավորումները պատշաճ ներկայացրել էինք  և՛ փաստական տեսանկյունից, և՛ իրավական հիմնավորումներով, սակայն մեզ մոտ ընդունված պրակտիկա է, որ նմանատիպ դեպքերում, ըստ էության, վերաքննիչ դատարանը լուրջ փոփոխություններ չի իրականացնում և կալանքները չի վերացնում, հետևաբար ես շատ մեծ հույսեր, որպես մասնագետ, անձամբ այդ բողոքի քննության հետ չէի կապում»,-ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Մուշեղ Մխիթարյանը հացադուլ էր հայտարարել:

Փաստաբանի փոխանցմամբ, Մուշեղը շարունակում է իր հացադուլը:

«Մուշեղ Մխիթարյանը իր կալանավորման որոշումը անհիմն է գտնում և պահանջ էր ներկայացրել, ՔԿ հիմնարկի ղեկավարությանն էլ տեղյակ պահել, որ ինքը գտնվում է անհիմն կալանքի տակ, դատարանի որոշումը անհիմն է և իր այդ գործողությամբ խնդրել էր իրեն ազատ արձակել»,-ասաց պաշտպանը, նկատելով, որ թեև դա քրեադատավարական շրջանակի մեջ չի տեղավորվում որպես գործառույթ, սակայն անձի իրավունքն է ամեն կերպ իր բողոքը արտահայտելու:

Հիշեցնենք, որ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել Մուշեղ Մխիթարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին