Կարևոր իրադարձություններ

Դուք ի՞նչ քաղաքական գործիչներ եք, ի՞նչ պայքարողներ և ի՞նչ հեղինակություն ունեք, որ ձեր հետևից ՀՀ քաղաքացին գա

14 Հոկտեմբեր, 2015 15:20
Հեղինակ՝ Ռոբերտ Մելքոնյան
Դուք ի՞նչ քաղաքական գործիչներ եք, ի՞նչ պայքարողներ և ի՞նչ հեղինակություն ունեք, որ ձեր հետևից ՀՀ քաղաքացին գա

Ժառանգություն կուսակցության կենտրոնական գրասենյակում վերջերս ազդարարվեց <<Նոր Հայաստան>> ճակատի կազմակերպման մասին: Ինչ անուն ասես չեն մոգոնում, հնարում, մեկը մյուսից ճոռում ու ամպագոռգոռ…Մինչ այս` ճակատը գործում էր <<Հանրային փրկության ճակատ>> անունով:
Այս նորաստեղծ կամ վերակազմավորված ճակատի մեջ են Ժառանգությունը, Ժողովրդավարական հայրենիքը, Հիմնադիր խորհրդարանը, <<Ոտքի′, Հայաստանը>>, Հայաստանի քաղաքագետների միությունը:
Ձեզ որևէ բան ասա՞ց այս անուները, ի՞նչ զգացում ունեցաք հիշելով դրանց առաջնորդներին ու դրանց ակտիվիստներին…Հիշեցի՞ք այդ <<կարկառուն գործիչներին>>, նրանց պայքարը, արշավանքները, <<քաջագործությունները>>, սադրանքները, միամիտ ու անմտածված, պարզունակ քայլերն ու ձախողումները: Հիշեցի′ք, հաստատ հիշեցի′ք…Հիշեցիք ու զարմացա՞ք այս մարդկանց վրա…Ես էլ…
Բայց ես ոչ միայն զարմացա, այլ նաև զայրացա…Սրանք նման են դասը չիմացող կամ վատ յուրացրած աշակերտի, որը համառորեն իրեն գցում է գրատախտակի մոտ դաս պատասխանելու, մոռանալով իր մտավոր անկարողությունների մասին…Հույսը դնելով դասարանի հուշարարների ու բարի պատահականության վրա…
Ախր դուք ի՞նչ քաղաքական գործիչներ եք, ի՞նչ պայքարողներ և ի՞նչ հեղինակություն ունեք, որ ձեր հետևից ՀՀ քաղաքացին գա…Դուք չեք նկատու՞մ, որ սպառել եք վստահության, հավատի ու հավատ ներշնչելու բոլոր չափաբաժինները…Եթե այդ պարզ բանը դուք և մյուս <<Ոչ>>-ականները չեք հասկանում, ապա իրոք դուք բոլորդ պրոբլեմներ ունեք…Ես կասեի շատ լուրջ պրոբլեմներ…
Ախր շատ տարբեր եք ու այլազան, տարատեսակ ու տարաբնույթ, ձեր գլուխը ինչպես նախորդ միությունների դեպքում` մի ղազղանում հաստատ չի եփվի…Մեկը շատ շուտ եփվող է, մյուսն արդեն փչացած` անհամ, մյուսն ինչքան եփես հում է մնալու, մյուսներն էլ չուտվող ու քյալ, բնությանն անհայտ երևույթ…Բայց իրոք մի բան ընդհանուր է, դուք բոլորդ իրար արժեք…
Իսկ որ ՀՀ քաղաքացիներն էլ իրոք ինչ-որ փոփոխություններ, տնտեսական-սոցիալական-բարոյական բարվոք վիճակ են երազում դա էլ ճիշտ է…Որ հոգնել են արդեն լկտիացած ու հաբռգած որոշ պաշտոնյաներից ու իրավապահ-մաքսա-հարկայիններից, դա էլ է ճիշտ…Սա արդեն խնդիր է և անշուշտ լուրջ խնդիր ու լրջորեն զբաղվելու և ի վերջո հետևություններ անելու ժամանակն է…Անհետաձգելի ու անհապաղ…

 

Ռոբերտ Մելքոնյան, ֆեյսբուք

 

Լրահոս

Դիտել ավելին