Կարևոր իրադարձություններ

Եթե անգամ ադրբեջանցի դիպուկահարն է սպանության հեղինակը, դա դեռ չի նշանակում, թե այս կողմում մեղավորներ չեն կարող լինել. «Հայկական ժամանակ»

23 Նոյեմբեր, 2017 10:21
Եթե անգամ ադրբեջանցի դիպուկահարն է սպանության հեղինակը, դա դեռ չի նշանակում, թե այս կողմում մեղավորներ չեն կարող լինել. «Հայկական ժամանակ»

«Երեկ առավոտը բացվեց չափազանց ծանր լուրով. ԼՂՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամա­սերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, այսինքն՝ առաջնագծում ինժեներական աշխա­տանքներ կատարելիս, հակատանկային ականի պայ­թյունի հետևանքով երեք զինծառայող է զոհվել ՝ 22-ամյա սպա Գեղամ Զաքարյանը. ժամկետային զինծառայող­ներ 19-ամյա Սարգիս Աբրահամյանը և 20-ամյա Սարգիս Աբրահամյանը: Իսկ 19-ամյա ժամկետային զինծառայող Նա­րեկ Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավո­րում, նրա վիճակը գնահատվում է ծանր:

 

Միանշանակ կարող ենք ասել, որ երեկ հայ հանրու­թյունը ցնցված էր այս տեղեկությունից: Իսկ ի՞նչ է սա նշանակում գործնականում: Նման լուրերն ու ցնցումներն արդեն սովորական են դառնում հայ հանրության համար, այն իմաստով, որ լուրը ստանում ենք, խորը կսկիծ ապ­րում, դառնանում մինչև ֆեյսբուքյան լրահոսում կհանդի­պենք մի ինչ-որ զվարճալի հոլովակի կամ էլ կշեղվենք առօրյա գործերով:

 

Մինչդեռ ժամանակն է, վաղուց ժամանակն է ավելի եր­կար կանգ առնել այս և նմանօրինակ այլ դեպքերի վրա, որովհետև գրեթե ակնհայտ է, որ երեք տղաների մահ­վան պատճառը ոչ թե ադրբեջանցիների, այլ հայկական զինված ուժերի տեղադրած կամ այդ պահին տեղադր­վող ականն է եղել: Եթե զոհերը լինում են նույնիսկ մար­տական իրավիճակում, մենք լրջորեն պետք է փոխենք մեր վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ: Որովհե­տև երեկվա մեկնաբանությունների մեջ կրկին լսում էինք նախադասություններ, որոնց մեր ականջը սովորել է, բայց իրականում դրանք զարհուրելի, անթույլատրելի նախադասություններ են:

 

Օրինակ հաճախ լսում ենք. «Դե մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, և պետք է հասկանանք, որ ունե­նալու ենք նաև զոհեր»: Երեկվա միջադեպի մասին էլ աս­վում էր, թե պարտադիր չի, որ միջադեպը ինչ-որ մեկի սխալի հետևանքը լինի: Սա ուղղակի կործանարար մո­տեցում է: Քավ լիցի, ոչ ոք չի ասում, թե պատերազմում զո­հեր չեն լինում: Խոսքը ուրիշ բանի մասին է. արդյո՞ք մենք՝ որպես պետություն և հանրություն, ամեն ինչ արել ենք, որ նման զոհեր չունենանք:

 

Արդյո՞ք տվյալ զորամիավորման հրամանատարը, նրա հրամանատարի հրամանատարը, մատակարարը, արտադրողը, դասավանդողը, իրականացնողը իրենց պարտականությունների կատարման մեջ չեն թերացել: Եթե թերացել են, ինչու՞ են թերացել: Եվ ի՞նչ պատասխա­նատվության են նրանք ենթարկվելու, և ի՞նչ միջոցներ ենք մենք ձեռնարկելու, որ նման անպատասխանատու մարդիկ հետագայում ուրիշների կյանքերի հետ չխաղան: Նույնիսկ մարտական իրավիճակները պետք է ենթարկ­վեն մանրազնին քննության՝ սկսած դրա նախապատ­րաստական փուլից, վերջացրած ընթացքով ու ավարտով: Եվ այս վերլուծությունը կամ նրա արդյունքները պետք է հրապարակային և հասանելի լինեն հանրության համար, որովհետև եթե նույնիսկ ադրբեջանցի դիպուկահարն է սպանության հեղինակը, դա դեռ չի նշանակում, թե տեղի ունեցածի մեջ այս կողմում մեղավորներ չեն կարող լինել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին