Կարևոր իրադարձություններ

Գանայում նկարահանումների ժամանակ մահացել է «Շերլոքի» և «Գահերի խաղի» օպերատորը

20 Նոյեմբեր, 2017 22:39
Գանայում նկարահանումների ժամանակ մահացել է «Շերլոքի» և «Գահերի խաղի» օպերատորը

Գանայում նկարահանումների ժամանակ մահացել է բրիտանացի օպերատոր Մարկ Միլսոմը, որը հայտնի է «Շերլոք», «Գահերի խաղը» և այլ սիրված հեռուստասերիալներում աշխատելու համար:

BBC News-ի հաղորդմամբ՝ աղետը տեղի է ունեցել «Ներող հող» սերիալի նկարահանումների ժամանակ. սա BBC-ի և Netflix-ի համատեղ արտադրությունն է, որը նվիրված է ռազմական հանցագործությունների պատմությանը:

Նշվում է, որ տեղի ունեցածի մանրամասները չեն բացահայտվում մինչև հետաքննության արդյունքների ամփոփումը: Հայտնի է միայն, որ 54-ամյա օպերատորը մահացել է գիշերը՝ ավտոմեքենաների հետ դրվագի նկարահանումների ժամանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին