Կարևոր իրադարձություններ

«Հրեաները հրաժարվե՞լ են կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ»

14 Օգոստոս, 2017 11:16
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Հրեաները հրաժարվե՞լ են կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ»

Սենսացիոն տեղեկություն է հրապարակել իսրայելական "Մաարիվ-ա-Շավուա" թերթը...Ըստ պարբերականի, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոտա է հղել Իսրայելի ՊՆ-ին՝բողոքելով հրեական Aeronautics Defense Systems զենք արտադրող ընկերությունից,որի օպերատորները հրաժարվել են "ԱԹՍ-կամիկաձեներից" մեկը ուղղել հայկական դիրքերի վրա...Հոդվածի հեղինակ Յոսի Մելմանը նշում է,որ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ,երբ Aeronautics Defense Systems-ի ներկայացուցիչները եղել են Ադրբեջանում և Ադրբեջանի ՊՆ-ն փորձել է ընկերության օպերատորներին պարտադրել "ԱԹՍ-կամիկաձեներից" մեկն ուղղել հայկական դիրքերից մեկի վրա....Ադրբեջանցիները որոշած են եղել այն նկարահանել և հրապարակել՝ցույց տալու համար ադրբեջանական բանակի հզորությունը...Սակայն հրեա օպերատորները հրաժարվեն են կատարել ազերիների պատվերը՝պատճառաբանելով,որ իրենք իրավունք չունեն զինտեխնիկան կիրառել կենդանի թիրախների նկատմամբ...

Օպերատորների վրա ճնշում են գործադրել նաև Aeronautics Defense Systems-ի ներկայացուցիչները,սակայն օպերատորներն անդրդվելի են եղել...
"Մաարիվ-ա-Շավուա" թերթը բացահայտել է մի բան,որի մասին մենք գիտեինք 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմից հետո...Ահռելի քանակությամբ զինտեխնիկա գնող ադրբեջանցիները չեն կարող դրանք կիրառել...Այդ զինտեխնիկան գործի են դնում դրանք արտադրող երկրների ներկայացուցիչները,որի փաստը բացահայտում ենք ոչ թե մենք,այլ օտարներն՝այս պարագայում զենք արտադրող և վաճառող հրեական պետության ԶԼՄ-ն...
Այստեղից հետևություն...Ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ մեր դիրքերի և զինվորների վրա հարձակվող զինտեխնիկան գործի է դրվել այն արտադրողների ներկայացուցիչների կողմից,քանի որ ադրբեջանցիները տարրական տգետ են,որ դրանք օգտագործեն...

 

Լրահոս

Դիտել ավելին