Կարևոր իրադարձություններ

Անհայտ անձիք Չիկագոյում հրաձգություն են իրականացրել. կա զոհ, վիրավորներ

09 Օգոստոս, 2017 23:34
Անհայտ անձիք Չիկագոյում հրաձգություն են իրականացրել. կա զոհ, վիրավորներ

Չիկագոյում (Իլինոյս նահանգ) հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 6 մարդ։ Այս մասին հայտնում է Chicago Tribune-ը։

Նշվում է, որ անհայտ անձանց խումբը մոտեցել է փողոցում մարդկանց բազմությանն ու սկսել կրակ արձակել։

Տուժածների հարազատների խոսքով՝ նրանք փողոցում խորոված էին պատրաստում։ Հրաձգության հետևանքով զոհվել է 28-ամյա տղամարդ։

Չարագործներին հաջողվել է թաքնվել դեպքի վայրից։ Իրավապահները հետախուզում են հայտարարել նրանց դեմ։

 

Լրահոս

Դիտել ավելին