Կարևոր իրադարձություններ

Հայուհին Իտալիայում արժանացել է «Միս Բիկինի» մրցանակին

28 Հուլիս, 2017 17:15
Հայուհին Իտալիայում արժանացել է «Միս Բիկինի» մրցանակին

«Franco Columbu Championship - 2017» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լյուսի Խաչատրյանը հաղթել է «Միս Բիկինի» անվանակարգում:

Ժյուրիի միաձայն որոշմամբ հաղթողի գավաթը շնորհվել է Լյուսի Խաչատրյանին լավագույն կազմվածքի համար: Մրցույթն ընթանում էր Իտալիայում:

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են իտալուհիներ Ֆեդերիկա Ստոլան և Էլեոնորա Սորոն: «Franco Columbu Championship»-ը տղամարդ և կին բոդիբիլդերների ամենամյա մրցույթ է:

Հայ բոդիբիլդեր Լյուսի Խաչատրյանը ծնվել է Հայաստանում, սակայն ապրում և մարզվում է Բարսելոնայում:

 

Լրահոս

Դիտել ավելին