Կարևոր իրադարձություններ

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ալբանիայի հայկական համայնքի ներկայացուցիչներին

13 Հոկտեմբեր, 2015 16:19
Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ալբանիայի հայկական համայնքի ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ալբանիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ Վարուժան և Պերճ Փիրանյաններին: Պերճ Փիրանյանը հայերեն-ալբաներեն բառարան կազմելու համար 2012թ. պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով: Վարուժան Փիրանյանը Ալբանիայի Ապահովագրության ինստիտուտի զարգացման դեպարտամենտի տնօրենն է Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը ներկայացրեց նախարարության գործունեությունը և կարևորեց Ալբանիայի հայ համայնքի հետ համագործակցությունը, հատկապես երիտասարդների մասնակցությունը «Արի տուն և «Ամառային դպրոց» ծրագրերին: Նախարարը մասնավորապես նշեց. «Սփյուռքում հայկական համայնքը հայ պահելու համար մենք պետք է օգնենք պահպանել լեզուն, մշակույթը, հավատքը, ընտանիքը: Մենք ծրագրեր ենք մշակում, որպեսզի Սփյուռքը ավելի մոտենա Հայաստանին, Հայաստանն էլ՝ Սփյուռքին: Շատ կարևոր է սփյուռքի համախմբումը և մեկտեղումը, միասնականության զորացումը»: Նախարարը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ անշահախնդիր, ազգանպաստ գործունեության համար: Հյուրերը ներկայացրեցին համայնքի խնդիրները, առանձնահատկությունները, եկեղեցի և դպրոց հիմնելու ծրագրերը: Քննարկվեցին հետագա համագործակցության, ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին մասնակցության հարցերը:

 

Լրահոս

Դիտել ավելին