Քիչ առաջ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: Երևանի ոստիկանություն են ժամանել նաև Երևան քաղաքի ոստիկանության բոլոր բաժինների պետերը, նրանց օպերատիվ ծառայության և անձնակազմի գծով տեղակալները, քրեական հետախուզության բաժանմունքի պետերը: Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը Վ. Գասպարյանին ներկայացնելու է այս տարվա 6 ամիսներին կատարած աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն: