Կարևոր իրադարձություններ

Չելյաբինսկում գետում խեղդվել են 2 հայ եղբայրներ և նրանց երեխաները (Տեսանյութ)

04 Հուլիս, 2017 00:05
Չելյաբինսկում գետում խեղդվել են 2 հայ եղբայրներ և նրանց երեխաները (Տեսանյութ)

Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանում ողբերգական պատահարի  արդյունքում հայեր են զոհվել, որոնց մեջ նաեւ մանկահասակ երեխաներ կան: Սարսափելի պատահարը, որը յոթ կյանք է խլել, տեղի է ունեցել երեկ երեկոյան: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝  տղամարդկանցից մեկը իր եւ 2 եղբայրների երեխաների հետ նավակով շրջելիս է եղել Մաքսիմկա գետի վրայով, նավակն հանկարծակի շրջվել է, երեխաներն ու տղամարդը հայտնվել են նավակի տակ, նրանք օգնություն են կանչել, գոռացել, ափին կանգնած 2 տղամարդիկ՝ մյուս երեխաների հայրերը, նետվել են ջուրը՝օգնություն ցույց տալու, սակայն խեղդվել են իրենք եւս: 2 տղամարդու՝ 40 եւ 45 տարեկան, մարմինները դուրս են բերվել ջրից, ինչպես նաեւ 10 տարեկան մի աղջկա ու 2 տարեկան տղայի: Ավելի ուշ հայտնաբերել են նաեւ 8 ու 15 տարեկան տղաների մարմինները, իսկ մի տղամարդու որոնում են։

Նավակում գտնվող 9 անձանցից 4-ին է հաջողվել փրկվել։ Չելյաբինսկի փոխնահանգապետ Օլեգ Կիլմովը լրագրողներին հայտնել է, թե տղամարդիկ ափին ալկոհոլ են օգտագործել, ապա ալյումինե նավակով գետն են մտել։ Նշվում է, որ ազգականները ափին նշել են իրենց երեխաներից մեկի՝ 9-րդ դասարանն ավարտելու առիթը։

 

Լրահոս

Դիտել ավելին