Կարևոր իրադարձություններ

Դատական դեպարտամենտի արձագանքը՝ Միայնակ գայլին դատարանում ծեծելու մեղադրանքի մասին

29 Հունիս, 2017 15:28
Դատական դեպարտամենտի արձագանքը՝ Միայնակ գայլին դատարանում ծեծելու մեղադրանքի մասին

«Սասնա ծռերի» գործով կալանավորված Արայիկ Խանդոյանը երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նկուղային հարկում ծեծի էր ենթարկվել: Այս մասին հաղորդել էր Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:

Shabat.am-ի հետ զրույցում դատական դեպարտամենտի հասարակայնության և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանն անդրադառնալով այս հարցին կարճ պատասխան տվեց. «Մամուլի հրապարակումներին տեղյակ ենք, հիմա ուսումնասիրություններ են կատարվում: Դեպարտամենտն իր կարծիքն ու դիրքորոշումն ավելի ուշ կհայտնի»:

Հիշեցնենք, որ պաշտպան Ղարագյոզյանը  երեկ ուշ երեկոյան այցել էր Արայիկ  Խանդոյանին, ըստ նրա Խանդոյանը վնասվածքներ  ունի. «Աչքը կարմրած էր, ոտքերին էին հարվածել, կար մարմնական վնասվածքների հետքեր, հարվածներ էին հասցրել նաև որովայնի շրջանում, երիկամներին՝ շատ լավ իմանալով, որ Արայիկ Խանդոյանը երիկամների հետ կապված խնդիրներ ունի»,- Shabat.am- ի հետ զրույցում ասել էր պաշտպանը:

Նշենք, որ փաստաբան Արա Ղարագյոզյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին