Կարևոր իրադարձություններ

Հրազդանի քաղաքապետը չի պատրաստվում հրաժարական տալ. «Ժողովուրդ»

13 Հունիս, 2017 09:02
Հրազդանի քաղաքապետը չի պատրաստվում հրաժարական տալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն իր որդու մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալից հետո չի պատրաստվում հրաժարական տալ: Հիշեցնենք՝ հունիսի 8-ին քաղաքապետի 17-ամյա որդին՝ Ռազմիկ Դանիելյանը, հոր ծառայողական մեքենայով վրաերթի է ենթարկել Վալերի Թորոսյանին, որը գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվածից հետո քրեական գործ է հարուցվել, Ռ. Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել: Բայց ցանկացած նորմալ երկրում միջադեպին պետք է հետևեր նաև քաղաքապետ Դանիելյանի հրաժարականը, ի վերջո, նրա անչափահաս որդին մարդուն մահացու վրաերթի է ենթարկել հենց քաղաքապետի ծառայողական մե­քենայով:

Մինչդեռ Արամ Դանիելյանը փորձում է ամեն կերպ կոծկել որդու արածը, և դեպքից անմիմիջապես հետո ոստիկանություն էր ուղարկել իր վարորդին, որպեսզի վերջինս իր վրա վերցներ կատարվածի մեղքը, բայց իրավապահներն այդպես էլ չեն հավատացել:

Հիշեցնենք նաև՝ Հայաստանի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ պաշտոնյաներն իրենց որդիների արարքներից հետո հրաժարական են տվել»:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին