Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական փոփոխությունների 2015թ.դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակացույցը

13 Հոկտեմբեր, 2015 11:29
Սահմանադրական փոփոխությունների 2015թ.դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակացույցը

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի` Հանրաքվեի քարոզչության հատվածը սկսվել է Հանրաքվե անցկացնելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի հրապարակումից` հոկտեմբերի 10-ից և ավարտվում է դեկտեմբերի 4-ին` հանրաքվեի օրվանից երկու օր առաջ:

Համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար հատուկ տեղեր հատկացնելու մասին որոշումներն ընդունում են քաղաքապետերը և համայնքի ղեկավարները` գյուղական:

Նշենք, որ հանրաքվեի ընթացքին հետևող դիտորդների հավատարմագրման ժամկետը արդեն ուժի մեջ է` հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 26-ը: Սակայն հավատարմագրված դիտորդական կազմակերպություններ դեռ չկան:

Ժամանակացույցն ամբողջությամբ`այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին