Կարևոր իրադարձություններ

Չի բացառում Ադրբեջանի դեմ միջազգային սանկցիաներ կիրառելու հնարավորությունը. «Առավոտ»

02 Հունիս, 2017 10:33
Չի բացառում Ադրբեջանի դեմ միջազգային սանկցիաներ կիրառելու հնարավորությունը. «Առավոտ»

Քանի որ Ադրբեջանը շարունակ մերժում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, Մինսկի խումբը, բնականաբար, պետք է որոշակի մեխանիզմներ գտնի, որոնցից մեկն էլ հասցեական հայտարարությունն է»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հայկական ուժերի զինտեխնիկա խոցելու դեպքին հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությանը՝ ասաց ՊՆ նորանշանակ փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նրա բնորոշմամբ՝ նշյալ հայտարարությունն ամբողջական զսպիչ մեխանիզմ չէ, սակայն փաստում է, թե որ կողմն է խախտել հրադադարը:

«Չի բացառվում, որ որոշակի պարբերականությունից եւ կրկնվելուց հետո Ադրբեջանին հնարավոր լինի միջազգային սանկցիաների ենթարկել»,- հավելեց Զաքարյան:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին