Կարևոր իրադարձություններ

Չեչնիայում 1940-ականներին զոհված 15 հայ զինվորի և սպայի մնացորդներ են հայտնաբերել. անվանացանկ

24 Մայիս, 2017 14:18
Չեչնիայում 1940-ականներին զոհված 15 հայ զինվորի և սպայի մնացորդներ են հայտնաբերել. անվանացանկ

Մարտի 23-ից ապրիլի 5-ը Չեչնիայի Նաուրսկի շրջանում իրականացվել է հիշողությանը նվիրված «Տերեկ-2016» ակցիան:  Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Նաուրսկի, Նադտերեչնի, Շելկովսկի շրջաններում 1941 թվականին ռազմական գործողությունների մասնակցած 70 խորհրդային զինվորի և սպայի մնացորդներ: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:


Որոնողական աշխատանքների ղեկավար Անդրեյ Ֆետիսովը հայտնել է, որ գտնված մնացորդների մեջ եղել են նաև հայ զինվորների մնացորդներ:

Որոնողական աշխատանքների ղեկավարը ներկայացրել է հայտնաբերված հայազգի խորհրդային զինվորների ցանկը.

 

1.      Հարությունյան Սարգիս Կարապետի, 1923թ. (Арутюнян Саркис Карапетович),

2.      Ալիխանյան Համբարձում Սերգեյի, 1918թ. (Алиханян Амбарцум Сергеевич),

3.      Ասպրյան Սանդրո Մուկուչի (Аспрян Сандро Мукучев),

4.      Հակոբյան Եղիշ Հապետի (Акопян Егиш Апетрович),

5.      Ալեքսանյան Շայնիզար Մելոքի (Алексанян Шайнизар Мелокович),

6.      Աբրահամյան Մակ Աբրահամի (Абрамян Мак Абрамович),

7.       Ղուկասյան Սպիրիդոն Գրիգորի (Гукасян Спиридон Григорьевич),

8.      Գալստյան Աղաջան Արմ. (Галстян Агаджан Арм…),

9.      Ղուկասյան Ալեքսանդր Հակոբի (Гукасян Александр Акопович),

10.     Կարապետյան Եղիշ Օ… (Карапетян Егиш О…),

11.     Ղահրամանյան Ղուկաս Զաքարի (Каграманян Гугас Захарович),

12.     Մարգարյան Աղաբեկ Ավետիսի, 1911 թ. (Маркарян Агабек Аветисович),

13.     Մուրադյան Հրանտ Մելիքի (Мурадян Гранд Меликович),

14.     Հովհաննիսյան Ալի Գրիգորի (Оганесян Али Григорьевич),

15.      Եսայան Գնունի Կամիսարի, 1923 թ. (Есаян Гнуни Камисарович):

 

Լրահոս

Դիտել ավելին