Կարևոր իրադարձություններ

Նախարարը՝ Գոշ լճի շուրջ ստեղծված իրավիճակի և քարանձավներում ռեստորաններ բացելու մասին (տեսանյութ)

10 Մայիս, 2017 14:06
Նախարարը՝ Գոշ լճի շուրջ ստեղծված իրավիճակի և քարանձավներում ռեստորաններ բացելու մասին (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը բնապահպանության նախարար Արծվիկ Միանասյանն անդրադարձավ Գոշ լճի շուրջ ստեղծված իրավիճակին: Հիշեցնենք, որ ավելի վաղ ահազանգեր հնչեցին Գոշ լճի տարածք ծանր տեխնիկա մտցնելու, լճից տիղմը հանելու և ափամերձ հատվածներում կուտակելու մասին: Նախարը նշեց, որ լճի տարածքում իրականացված գործողությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել: Ծառայողական քննությամբ արդեն նկատողություն է արվել այդ տարածքի պատասխանատուին, ով ժամանակին պետք է բացահայտեր և ներկայացներ կամ կանխեր այդ գործողությունները… Գործում է վարչական պատասխանատվության մեխանիզմ»,- նշեց նա:

Անդրադառնալով ափամերձ հատվածում առկա տիղմի մաքրմանը՝ նախարարը նշեց, որ նախահաշիվ է կազմվում, որպեսզի «Դիլիջան» ազգային պարկն ինքը իրականացնի տիղմի տեղափոխումը. «Մեր նպատակն այն է, որ վերականգնվի ափամերձ հատվածի նախկին տեսքը և կարողնանք հետևանքները վերացնել»:

Խոսելով մշակույթի նախապատմության կողմից քարանձավերում ռեստորաններ բացելու առաջարկի մասին՝ Մինասյանը նշեց. «Այս հարցի շուրջ ուզում ենք գիտական քննարկում հրավիրել: Կան մտահոգություններ, որոնք բարձրաձայնվում են հասարակական կամակերպությունների կողմից՝ կապված քարանձավների էկոմիջավայրի հնարավոր փոփոխությունների հետ: Մենք չենք ուզում վնասել էկոմիջավայրը, բայց միաժամանակ պետք է օգտագործենք ժամանակակից այնպիսի մեխանիզմներ, որ կարողանանք բնության հուշարձանները ճշգրիտ և նպատակային դարձնել բնապահպանական և տնտեսական քաղաքականության տեսակետից»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Դիտել ավելին