Կարևոր իրադարձություններ

Ահաբեկչության փորձ Սախալինում. Ռուսաստանի ԱԴԾ-ն «ԻՊ»-ի 2 անդամի է ձերբակալել

26 Ապրիլ, 2017 12:42
Ահաբեկչության փորձ Սախալինում. Ռուսաստանի ԱԴԾ-ն «ԻՊ»-ի 2 անդամի է ձերբակալել

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն այսօր` ապրիլի 26-ին, «ԻՊ» ահաբեկչական խմբավորման 2 անդամի է ձերբակալել, ովքեր փորձել են ահաբեկչություն իրականացնել Սախալինում: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:

Քննիչների խոսքով` բերման ենթարկվածները փորձել են ահաբեկչություն իրականցնել մարդաշատ վայրում: Նրանցից մեկը ռուս է, մյուսը` Կենտրոնական Ասիայից: Նրանց բջջային հեռախոսներում հայտնաբերել են պայթուցիկ սարքերի պատրաստման սխեմաներ:

Քննությունը շարունակվում է, հարուցվել է քրեական գործ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին