Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն որոշելու է, որ լավ «թիքեքն» են իրենը. խորհրդարանի 10 հանձնաժողովներից 6-ը կհասնի ՀՀԿ-ին. «Հրապարակ»

11 Ապրիլ, 2017 08:10
ՀՀԿ-ն որոշելու է, որ լավ «թիքեքն» են իրենը. խորհրդարանի 10 հանձնաժողովներից 6-ը կհասնի ՀՀԿ-ին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նոր կանոնակարգի համաձայն` խորհրդարանի 10 հանձնաժողովներից 6-ը, ըստ Դոնթի բանաձեւի, կհասնի ՀՀԿ-ին: Ի դեպ, «վեց» թիվը վերջերս լրջորեն հետապնդում է ՀՀԿ-ին. սիմվոլիկ այս թվով վերջինս հաղթեց ընտրություններում: Երեք հանձնաժողով կհասնի ԲՀԿ-ին, մեկը` «Ելք»-ին, ՀՅԴ-ին ոչինչ չի հասնի: Ընդ որում՝ բաշխումը տեղի է ունենալու հետեւյալ կերպ. ՀՀԿ-ն որոշելու է, որ լավ «թիքեքն» են իրենը` պետաիրավական, արտաքին կապեր, եվրաինտեգրում։

Ի դեպ, տեսակետ կա, որ այս երկուսը կմիանան, կդառնան մեկ հանձնաժողով, տակն ինչ մնա, ըստ ամենայնի՝ մի քանի «հումանիտար» հանձնաժողովներ` առողջապահության, մայրության եւ մանկության, գիտության, երիտասարդության, դրանք էլ կհասնեն ԲՀԿ-ին ու «Ելք»-ին: Իսկ հնարավո՞ր է, որպես բարի կամքի դրսեւորում, քանի որ «Ելք»-ին մեկ հանձնաժողով է հասնելու, ավելի ներկայացուցչական, ասենք` նույն պետաիրավականը կամ արտաքին կապերը տաք՝ հարցրինք ՀՀԿ-ական մեր զրուցակցին։ «Իհարկե, ոչ»: Բա ասում են` շա՞տ եք «սիրում» իրենց: «Սերը քաղաքական կատեգորիա չէ»»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին