Կարևոր իրադարձություններ

Հայաստան «Իգլա» փոխադրելու գործով Վրաստանում ՀՀ քաղաքացու են բերման ենթարկել (տեսանյութ)

28 Մարտ, 2017 10:34
Հայաստան «Իգլա» փոխադրելու գործով Վրաստանում ՀՀ քաղաքացու են բերման ենթարկել (տեսանյութ)

Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանական վարչության աշխատակիցները բերման են ենթարկել Հայաստան «Իգլա» փոխադրելու գործով Հայաստանի ոստիկանության կողմից հետախուզվող 40-ամյա ՀՀ քաղաքացի Ռոբերտ Ա.-ին: Վերջինս հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետով և 235.1 հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով: 

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով կալանավորել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին:

Նշենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր  տարածել և հայտնել, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է   Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին