Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանի դուստրը՝ հոր ձերբակալության մասին

23 Մարտ, 2017 13:20
Սամվել Բաբայանի դուստրը՝ հոր ձերբակալության մասին

Հիմա խոսենք ձերբակալման զվարճալի պատմությունից: Այն ձերբակալության, որի ընթացքում հետաքրքրիր բացահայտումներ եղան: Եվ այսպես. X լրատվամիջոցը գրում է, թե այս ինչպես ԱԱԾ-ն ուշադրություն չի դարձնում Սամվել Բաբայանին, ախր նա, կարծես թե, խժդժություններ է նախապատրաստում:

ԱԱԾ-ն շատ արագ արձագանքում է այս հրապարակմանը և թատերական ներկայացմամբ ձերբակալում հերոսին:

Քիչ անց Y օրաթերթը հրապարակում է ԱԱԾ-ի հաղորդագրությունը, թե երկու հոգի Վրաստանից Հայաստան մաքսանենք ճանապարհով փորձել են «Իգլա» ներմուծել:

Z օրաթերթն էլ քիչ անց գրում է, թե իր տեղեկություններով ձերբակալվել է Սամվել Բաբայանը (հետաքրքիր է ինչպես իմացան, երբ դեռ ԱԱԾ-ն հայտարարություն չէր տարածել), և որ նրան մեղադրում են «Իգլա» ներմուծելու մեջ:

Այնուհետև S լրատվամիջոցն էլ գրում է, թե իրենց թղթակիցը շատ պատահաբար ներկա է եղել ձերբակալմանը: Ինչ բարեբախտություն: Ինչ երջանիկ պատահականությամբ է թղթակիցը ականատես եղել ձերբակալմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին