Կարևոր իրադարձություններ

Պետական կառավարման համակարգում շարունակում են թանկ գնով ավիատոմսերի գնումները. «Հայկական ժամանակ»

16 Մարտ, 2017 09:58
Պետական կառավարման համակարգում շարունակում են թանկ գնով ավիատոմսերի գնումները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Պետական կառավարման համակարգում թեև ավելի քիչ թվով, բայց դեռևս շարունակում են թանկ գնով ավիատոմսերի գնումները։ Օրինակ, Սահմանադրական դատարանը մարտի 12-ի համար Երևան– Վենետիկ–Երևան 1 տոմսի համար վճարել 315.000 դրամ։

Սա այն դեպքում, երբ կարելի էր այն ձեռք բերել նաև 180-200 հազար դրամով։ Այսինքն, ավելի քան 100 հազար դրամ չի տնտեսվել։ Տնտեսական զարգացումների և ներդրումների նախարարությանը փետրվարին Երևան-Գդանսկ 1 տոմսի համար վճարել է 662 հազար դրամ այն դեպքում, երբ հնարավոր էր այն գնել եռակի անգամ ցածր գնով 210-230 հազար դրամով։ Ընդ որում, պետական մեկ այլ գերատեսչության՝ գյուղնախարարությունը, ևս նույն օրը նույն չվերթով տոմս է գնել, որի համար վճարել է արդեն կրկնակի անգամ քիչ 331 հազար դրամ, թեև սա էլ իր հերթին է մոտ 100.000 դրամով ավելի թանկ, քան հնարավոր է գնել շուկայական արժեքով։ Սույն գերատեսչություններն այս ավիատոմսերը գնել են պետական համակարգի ավիատոմսերի գնման միակ իրավունքը ունեցող «էկենգ» ընկերության միջոցով»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին