Կարևոր իրադարձություններ

Կադրային փոփոխություններ՝ քաղաքական ենթատեքստով. «Հրապարակ»

11 Մարտ, 2017 09:27
Կադրային փոփոխություններ՝ քաղաքական ենթատեքստով. «Հրապարակ»
Պետեկամուտների կոմիտեում շարունակվող կադրային փոփոխությունները նախընտրական շրջանում նաեւ քաղաքական երանգ են ստանում։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Կապանի հարկային տեսչության պետ Դավիթ Ղալումյանին պաշտոնանկ են արել։ Նրա փոխարեն նշանակվել է տեսուչներից մեկը՝ Դավիթ Դավթյանը: Ի դեպ, Դավիթ Ղալումյանը նախկինում եղել է Գյումրու, Երեւանի Մաշտոցի հարկային բաժնի պետ։ Նա Իջեւանի ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանի ազգականն է։ Ընդամենը մի քանի օր Արաբկիրի հարկայինի պետի տեղակալ աշխատած Սուրիկ Էլոյանն էլ այժմ տեղափոխվել է Էրեբունու հարկայինի պետի պաշտոնին: Հետաքրքիր է` այստեղ քանի ժամ կհասցնի պաշտոնավարել:
 
Նշենք, որ Վարդան Հարությունյանի կադրային փոփոխություններին ՊԵԿ-ում մի բացատրություն են տալիս՝ նորանշանակ պետը յուրայիններին է բերում, իսկ նրանք, որպես կանոն, առանձնապես ուժեղ եւ հմուտ կադրեր չեն եւ դժվար թե ինքնուրույն գործոն դառնան եւ անկախ գործունեություն ծավալեն։
 

Լրահոս

Դիտել ավելին