Կարևոր իրադարձություններ

Վարչապետի համակրանքը Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ գնալով ավելի է մեծանում. «Ժամանակ»

04 Մարտ, 2017 09:27
Վարչապետի համակրանքը Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ գնալով ավելի է մեծանում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի համակրանքը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ գնալով ավելի է մեծանում։ Վարչապետը ցանկանում է, որ տիկին Հովհաննիսյանը մնա իր կողքին՝ կառավարությունում։ ՀՀԿ-ում, սակայն, մտածում են, որ Արփինե Հովհաննիսյանը կարող է ավելի օգտակար լինել ԱԺ-ում։

Որպես հիմնավորում՝ նրանք բերում են այն փաստը, որ օրենսդիրում ԱԺ փոխնախագահ նշանակվելու դեպքում Հովհաննիսյանը կարող է գլխավորել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը։

Արփինե Հովհաննիսյանը արդյունավետ եւ հոդաբաշխ անգլերեն իմացող եզակի ՀՀԿ-ականներից մեկն է։ Առաջիկա ժամանակաշրջանը որոշիչ կլինի Արփինե Հովհաննիսյանի համար՝ նա կմնա գործադիրում՝ արդարադատության նախարարի պաշտոնո՞ւմ, թե՞ կվերադառնա ԱԺ՝ օրինաստեղծ աշխատանքի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին