Կարևոր իրադարձություններ

Սամվել Ալեքսանյանը մրցույթ է հայտարարել իր շտաբների միջև. առաջին հորիզոնականում հայտնված շտաբի ղեկավարը կստանա 50 հազար դոլար. «Հրապարակ»

03 Մարտ, 2017 08:04
Սամվել Ալեքսանյանը մրցույթ է հայտարարել իր շտաբների միջև. առաջին հորիզոնականում հայտնված շտաբի ղեկավարը կստանա 50 հազար դոլար. «Հրապարակ»
Ընտրություններն ինչերի ասես չեն մղի թեկնածուներին։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ թիվ 3 ընտրատարածքում առաջադրված պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մրցույթ է հայտարարել իր շտաբների միջեւ, թե ով ավելի շատ ձայն կբերի։ Ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում հայտնված շտաբի ղեկավարը կստանա 50 հազար, 2-րդը՝ 40 հազար, 3-րդը՝ 30 հազար դոլար։
 
Այժմ Լֆիկ Սամոյի շտաբի ղեկավարներն օրուգիշեր, քափ-քրտինքի մեջ աշխատում են հանուն մրցանակի։ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, այդ համայնքում Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Դավիթ Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդպիսի տեղեկություն ինքը չունի, նման խոսակցություններ իր ականջին չեն հասել։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 
 
 

Լրահոս

Դիտել ավելին