Կարևոր իրադարձություններ

«Այսօրվա քաղաքական ներկապնակում քաղաքական դաշինք չեմ տեսնում». Արարատ Զուրաբյան

22 Փետրվար, 2017 13:46
«Այսօրվա քաղաքական ներկապնակում քաղաքական դաշինք  չեմ տեսնում». Արարատ Զուրաբյան

«Այսօրվա քաղաքական ներկապնակում քաղաքական դաշինք, որպես այդպիսին, չեմ տեսնում»,- լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության նախագահ, Ծառուկյան դաշինքով առաջադրված Արարատ Զուրաբյան:

«Նաև չեմ տեսնում, որ առանձին կուսակցություններ վառ ընդգծված գաղափարական պայքար տանեն: Գոնե վերջին տարիներին մենք նման պրոցեսի ականատես չենք եղել»,- հավելեց նա:

Զուրաբյանը նշեց, որ ընտրական գործընթացի կազմակերպման հետ կապված փոփոխությունները՝ ցուցակների հրապարակումը, մատնահետքերիի ֆիքսումը, տեսախցիկների առկայությունը, ճիշտ է,  չեն բերի հարյուր տոկոսով արդար ընտրություների, սակայն կնպաստեն ավելի թափանցիկ ընտրությունների անցկացմանը:

Հիշեցնենք, որ Արարատ Զուրաբյանն ընդգրկված է Ծառուկյան դաշինքի համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականում է, ինչպես նաև տարածքային ցուցակով առաջադրվելու է Կետրոն - Էրեբունի – Նորք Մարաշ վարչական շրջաններում:

 

Լրահոս

Դիտել ավելին