Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը երեկ հրաժարականի դիմում է գրել. «Հայկական ժամանակ»

31 Հունվար, 2017 11:05
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը երեկ հրաժարականի դիմում է գրել. «Հայկական ժամանակ»

«Կառավարության մեր աղբյուրների տեղեկացմամբ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը երեկ հրաժարականի դիմում է գրել։ Այն կառավարությանը կներկայացվի, ամենայն հավանականությամբ, այսօր։

Մարզպետի հրաժարականի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն, սակայն, գործադիր մարմնից մեզ չհաջողվեց ստանալ։ Հիշեցնենք, որ տևական ժամանակ Է Արարատի մարզպետի ամենահավանական թեկնածու է համարվում բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը. որի հետ երեկ մեզ չհաջողվեց կապ հաստատել։ Արամայիս Գրիգորյանի նշանակումով իշխանությանը փորձելու Է թուլացնել ՀՀԿ-ն լքած ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը սույն մարզում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին