Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանը հրաժարվել է Հովիկ Աբրահամյանին ընդգրկել իր դաշինքի կազմում. «Ժամանակ»

25 Հունվար, 2017 09:25
Ծառուկյանը հրաժարվել է Հովիկ Աբրահամյանին ընդգրկել իր դաշինքի կազմում. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է Հովիկ Աբրահամյանին ընդգրկել իր դաշինքի կազմում։

Թերթին հաջողվել է պարզել, որ մինչ Հովիկ Աբրահամյանի՝ երեկ կատարած հայտարարությունը մի քանի օր շարունակ ամենաբարձր մակարդակով քննարկումներ են գնացել, եւ այսօր Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո վերջնական հստակություն է մտել։ Գագիկ Ծառուկյանը ասել է, որ հրաժարվում է մտնել Հովիկ Աբրահամյան-Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան-ՀՀԿ հարաբերությունների մեջ։

Գագիկ Ծառուկյանը, որոշել է իր փեսային՝ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին իր դաշինքի ցուցակով Ազգային ժողով տանել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին