Կարևոր իրադարձություններ

Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը պահվում են ԱԱԾ մեկուսարանում, ունեն կասկածյալի կարգավիճակ. պաշտպան

28 Հուլիս, 2016 13:17
Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը պահվում են ԱԱԾ մեկուսարանում, ունեն կասկածյալի կարգավիճակ. պաշտպան

«Սասնա ծռերի» խմբի անդամներ Արամ Հակոբյանի ու Գագիկ Եղիազարյանի գտնվելու վայրի մասին մինչ օրս որևէ հստակ տեղեկություն չկա: Ըստ ոստիկանության հաղորդագրության, նրանք ՊՊԾ գնդի տարածքում հանձնվել են իրավապահներին, իսկ ըստ Սասնա ծռերի տարածած հաղորդագրության՝ նրանց առևանգել են ոստիկանները:

Shabat.am-ին քիչ առաջ հաջողվեց կապ հաստատել Արամ Հակոբյանի և Գագիկ Եղիազարյանի պաշտպան Լուսինե Հակոբյանի հետ, ով պատրաստվում է առաձնատեսակցության իր պաշտպանյալների հետ:

Լուսինե Հակոբյանը հայտնեց, որ Արամ Հակոբյանը և Գագիկ Եղիազարյանը պահվում են ԱԱԾ մեկուսարանում:

«Երկուսն էլ ունեն կասկածյալի կարգավիճակ քրեական օրենսգրքի նույն հոդվածով՝  շենքեր, շինություններ զավթելը կամ դրանք պահելը և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը կազմակերպված խմբի կողմից: Երկուսն էլ ունեն վնասվածքներ»,-ասաց պաշտպանը, ով երեկ ևս տեսակցել է իր պաշտպանյալներին:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին