Կարևոր իրադարձություններ

Զլմ-ներ. Բրեդ Փիթը ծայրահեղ ընկճված վիճակում է

04 Հոկտեմբեր, 2016 16:45
Զլմ-ներ. Բրեդ Փիթը ծայրահեղ ընկճված վիճակում է

Բրեդ Փիթի մոտ այժմ ծանր ժամանակներ են, քանի որ դերասանը բաժանվել է Անջելինա Ջոլիից և զրկվել երեխաներին հաճախ տեսնելու իրավունքից, որոնց նա պաշտում է։ US Magazine-ին աղբյուրը մանրամասներ է պատմել Փիթի հոգեվիճակի մասին։

«Նա չի ցանկանում հավատալ, որ իր կյանքը վերածվել է դժոխքի։ Այժմ նա շատ ընկճված է, բայց զսպում է  իրեն հանուն երեխաների։ Երեխաները միակն են, որոնց մասին նա մտածում է։ Փիթին շատ են աջակցում նրա բարեկամները, ընկերները և նրա օգնականը։ Բրեդը մշտապես կապի մեջ է մոր հետ», -ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Ջոլին և Փիթը վերջերս համաձայնության են եկել, որով  դերասանուհին ստացել է ժամանակավոր լիակատար խնամքի իրավունք երեխաների հանդեպ։ Փիթը կարող է  միայն ժամանակ առ ժամանակ այցելել երեխաներին, այն էլ միայն երրորդ անձի ներկայությամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին