Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանը երեկ ևս մեկ անգամ պապիկ է դարձել. «Հրապարակ»

17 Նոյեմբեր, 2016 07:35
Ռոբերտ Քոչարյանը երեկ ևս մեկ անգամ պապիկ է դարձել. «Հրապարակ»
 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ եւս մեկ անգամ պապիկ է դարձել․ նրա ավագ որդին՝ Սեդրակը, չորրորդ երեխան է ունեցել, երեք աղջիկներից հետո՝ արու զավակ։ Ծննդաբերությունն այս անգամ եղել է «Էրեբունի» հիվանդանոցում, ողջ օրը հիվանդանոցը «պաշարված» է եղել Քոչարյանի ընտանիքի մտերիմների ու հարազատների թանկարժեք մեքենաներով։ Ի դեպ, Սերժ Սարգսյանի թոռնիկները եւս ծնվել են այս հիվանդանոցում։ Նրանց բոլորին «ընդունել» է հայտնի բժիշկ Անդրանիկ Պողոսյանը»։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին