Երկրի բնակիչները կարող են հոկտեմբերի 8-26-ը մոլորակների փոքր շքերթ տեսնել։
Մերկուրին, Մարսը, Լուսինը, Վեներան և հսկա Յուպիտերը շարքով կդասավորվեն, և դա հնարավոր կլինի տեսնել լուսաբացին՝ առավոտյան 4-7-ը՝ փոխանցում է Svopi.ru-ն։
Գիտնականների խոսքով՝ շքերթին հետևելու համար պարտադիր չէ ունենալ աստղադիտակ։ Բավական է ոչ ամպամած եղանակին նայել երկնքի արևելյան հատվածին։
Մոլորակների մեծ շքերթը հազվադեպ երևույթ է։ Վերջին անգամ Արեգակնային համակարգի 9 մոլորակներ շարք են կանգնել 1982 թվականին։