Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    564
    572

  • RUB

    8,09
    8,34

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Վաշինգտոնում

10 Հոկտեմբեր, 2015 16:42
ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Վաշինգտոնում

Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ:

Ընդունելությանը ներկա էին ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր փոխտեղակալ դեսպան Ջոն Հեֆերնը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը, ԱՄՆ պետքարտուղարության և պաշտպանության քարտուղարության պաշտոնյաներ, ԱՄՆ-ում հավատարմագրված դիվանագետներ և ռազմական կցորդներ, ինչպես նաև ԱՄՆ արևելյան ափի հայ համայնքի և համայնքային հիմնական կառույցների, ներառյալ՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, Հայ դատի գրասենյակի և Ամերիկայի Հայկական համագումարի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը: Համառոտ կերպով անդրադառնալով անկախության 24 տարիների ընթացքում ձեռք բերած նվաճումներին՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցուցաբերած մշտական օժանդակության համար: Նա հյուրերի ուշադրությունը հրավիրեց այսօր Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների վրա՝ շեշտելով միաժամանակ դրանք հաղթահարելու հայ ժողովրդի և Հայաստանի իշխանությունների մեծ վճռականությունը: Ընդգծելով Հայաստանի անվտանգության ապահովման և տնտեսական զարգացման առումով ՌԴ հետ ունեցած ռազմավարական համագործակցության, ինչպես նաև ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում մասնակցության կենսական նշանակությունը՝ դեսպանը նաև ընդգծեց եվրոպական երկրների, Եվրոպական միության և ԱՄՆ հետ ամենատարբեր բնագավառներում վերընթաց զարգացում ապրող համագործակցության փաստը: Հայ-ամերիկյան հարաբերությունների վերընթաց զարգացման մասին են վկայում ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության նշանակալից ներդրումները և կողմերի միջև վերջերս ստորագրված՝ «Առևտրի և ներդրումների շրջանակային պայմանագիրը»: Վերջինս լայն հեռանկար է ստեղծում առևտրատնտեսական համագործակցության խթանման համար:

Ելույթով հանդես եկավ նաև դեսպան Հեֆերնը, որը գոհունակությամբ նշեց երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և այն պահպանելու շուրջ ԱՄՆ հանձնառությունը:

Միջոցառման ընթացքում դեսպան Սարգսյանը ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհված պարգևներ հանձնեց ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներին՝ բարերար Ժիրայր Նշանյանին (Երախտագիտության մեդալ) և ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի գիտաշխատող, հայագետ Լևոն Ավդոյանին (Մովսես Խորենացու մեդալ):

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին