Մեղրի և դարչինի խառնուրդի օգտակար հատկությունները
Դարչինի և մեղրի խառնուրդը կարող է օգնել բուժելու մի շարք հիվանդություններ: Լավագույնն այն է, որ երկու բաղադրիչներն էլ մատչելի են և հասանելի: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել դարչինի և մեղրի խառնուրդն օրական գոնե 1 անգամ: Կարող եք այն քսել հացի վրա և ուտել կամ պարզապես առավոտյան նախաճաշել դրանով:
Խոլեստերինի բարձր մակարդակ
Մեկ բաժակ թեյի մեջ լցրեք 3 թ/գ դարչին և 2 ճ/գ մեղր: Այս ըմպելիքը խմելուց հետո խոլեստերինի մակարդակը 2 ժամում կիջնի 10%-ով:
Բերանի տհաճ հոտ
Ամեն առավոտ բերանը ողողեք 1 թ/գ դարչինի, մեղրի և գոլ ջրի խառնուրդով: Սա կօգնի ազատվել բերանի տհաճ հոտից ամբողջ օրվա ընթացքում:
Մրսածություն
1/4 թ/գ դարչինի և 1թ/գ մեղրի խառնուրդը կբուժի մրսածությունը և կօգնի վերականգնվել դրանից հետո: 3 օր շարունակ ամեն առավոտ օգտագործեք այս խառնուրդը և կտեսնեք, որ շատ կարճ ժամանակում կազատվեք մրսածությունից և հազից:
Գրիպ
Վերջերս արված հետազոտությունների արդյունքում իսպանացի բժիշկները պարզել են, որ մեղրը պարունակում է բնական բաղադրիչներ, որոնք պաշտպանում են օրգանիզմը գրիպից և այլ տեսակի վիրուսներից: