Կարևոր իրադարձություններ

7 պատմական դեմք, ում սպանելը ավելի դժվար էր, քան կարելի է պատկերացնել

07 Սեպտեմբեր, 2016 22:34
7 պատմական դեմք, ում սպանելը ավելի դժվար էր, քան կարելի է պատկերացնել

Մահը բոլորիս է սպառնում, սակայն սա չի նշանակում, որ պետք է թևաթափ լինել նրա առաջ: Ստորև ներկայացվում են մարդիկ, ովքեր, անկախ գործած հանցանքներից, կհիշվեն իրենց ապշեցուցիչ մահվամբ:

#7. Էդվարդ Թիչ (Սևամորուս- Blackbeard)

Սևամորուսը կամ Էդվարդ Թիչը հայտնի անգլիացի ծովահեն էր և իսկական անպիտանի մեկը: Նա ուներ տասնչորսից տասնվեց կին: Նրանցից մեկը ստիպված էր սեռական հարաբերության մեջ մտնել նավի անձնակազմի հետ, մինչ Սևամորուսը դիտում էր այդ ամենը: Նա կանեփ էր վառում իր … սև մորուքի տակ, որպեսզի թշնամիների շրջանում տպավորություն ստեղծեր, թե կրակ էր արտաշնչում: Այս կերպ նա փորձում էր սարսափազդու տպավորություն թողնել իր թշնամիների վրա, սակայն այսպես վանում էր նաև նավի անձնակազմին, քանզի այս ճարպիկ հնարքը 18-րդ դարում ապրած այս ծովահենին գարշահոտ էր դարձնում: Նա նաև սպանել է իր առաջին կողակցին, որպեսզի մնացած կողակիցները չթպրտան:

Սևամորուսը գնաց Հյուսիսային Կարոլինա, սակայն Վիրջինիայի կառավարիչը հետախուզություն հայտարարեց նրա նկատմամբ` նրա հետևից ուղարկելով երկու նավ` Ռոբերտ Մեյնարդի գլխավորությամբ: Իր հետևից ուղարկված նավերից խուսափելու փոխարեն Սևոմորուսը բարձրացավ Մեյնարդի նավը: Նա նախ հասարակ նռնակներով ռմբակոծեց տախտակամածը, ապա թրով կտրատեց Մեյնարդի մի ձեռքի մատները: Մեյնարդի սուրը կոտրվեց, երբ նա դրանով փորձում էր խոցել Սևամորուսի թիկունքը: Սակայն Մեյնարդը չէր պատրաստվում հանձնվել: Մարտի ավարտին Սևամորուսը ստացել էր թրի քսան հարված և նվազագույնը հինգ հրացանազարկ: Նա փորձում էր լիցքավորել իր հրացանը պարկուճներով, սակայն այդ ժամանակ արդեն խիստ արնահոսում էր: Օգտվելով հարմար պահից` Մեյնարդը գլխատեց Սևամորուսին և նրա գլուխը կախեց իր նավից: Սա ոչ միայն անվեհեր մարտիկի տպավորություն ստեղծելու, այլև իր պարգևը ստանալու համար էր արվում: Սևամորուսի գլխի դիմաց նրան պարգևատրում էին խոստացել: Նրան վարձատրեցին 18,000 դոլարին համարժեք պարգևով:

#6. Պաբլո Էսկոբար


Էսկոբարը Մեդելին Դրագ Քարթելի առաջնորդն էր: Սա թմրադեղերի կոլումբիական կայսրություն էր, որտեղ շրջանառվում էր աշխարհի ողջ կոկաինի 80 տոկոսը: 1989 թ.-ին «Ֆորբես» ամսագիրը Էսկոբարին հայտարարեց աշխարհի յոթերորդ ամենահարուստ մարդը, ով ուներ 25 միլիարդ դոլարի կարողություն: Նա անմիջապես հռչակի հասավ ռոք երաժշտության ասպարեզում: Էսկոբարը ավելի քան 4,000 մահվան պատճառ է դարձել: Նա պատվիրել է նախագահի կոլումբիացի թեկնածուի մահը, ով կողմ էր ԱՄՆ-ի հետ արտահանձման (էքստրադիցիայի) պայմանագրի ստորագրմանը: Այնուհետև նա ռմբակոծել է մի մարդատար ինքնաթիռ, ինչպես նաև Բոգոտայի կառավարական շենքը: Էսկոբարը սպանել է դատավորների և քաղաքական գործիչների: Նա օրական երկուսից երեք մեքենայի պայթյուն էր պատվիրում:

Պաբլոյի չարագործություններին վերջ դնելու համար կազմվեց ԱՄՆ-ի Դելտա Ֆորսի և Կոլուբիայի ոստիկանության աշխատակիցներից բաղկացած հատուկ խումբ: Նրանք միացան Լոս Պեպես անունը կրող կամավորական կառույցին, որի անդամները Պաբլոյի զոհերի ընտանիքի անդամներն ու ընկերներն էին:

Նրանք Էսկոբարին իսպանական ծայրամասային թաղամաս տարան, և սկսվեց գնդակոծությունը: Այն շարունակվեց տանիքների վրա, քանզի Էսկոբարը փորձում էր խույս տալ տանիքից տանիք մագլցելով: Նա արդեն մարմնի մի քանի մասերում վնասվածքներ էր ստացել: Հոգնելով գնդակների տարափից և կանխազգալով իր մահվան անխուսափելիությունը` Պաբլոն անձամբ կրակեց իր գլխին` գերեվարվելուց խուսափելու համար: Այնուհանդերձ, գործում ներգրավված պաշտոնյաները ասում են, թե վերջին կրակոցն իրենք են արձակել: Հենց այդ տեսարանն էլ պատկերված է ստորև ներկայացված նկարում:

#5. Նեդ Քելի

Նեդ Քելին 19-րդ դարի ավստրալիացի օրինախախտ էր: Նա պատասխանատու է երկու խոշոր բանկային թալանի և երեք ոստիկանի սպանության համար: Ավստրալիայի պատմության մեջ հայտնի կերպար է: Հարկ է նշել, որ նա երեք ոստիկաններին սպանել է այն ժամանակ, երբ փորձել է խույս տալ մեկ այլ սպանության փորձ կատարելուց հետո:

Երբ Նեդ Քելին և իր ավազակախումբը իմացան, որ նրանց հետապնդում է ոստիկանների գնացքը, նրանք Գլենրովան Իննում պատանդ վերցրին ավելի քան յոթանասուն մարդու: Ոստիկաններին հաջողվեց պանդոկում շրջափակել Քելլիին և նրա հանցակիցներին: Սրանից հետո օրինազանցները զգեստավորվեցին զրահապատ հանդերձներով:

Քելին դուրս սլացավ և անմիջապես սկսեց գնդակոծել ոստիկաններին, մինչ հանցախմբի մյուս անդամները մնացին նրա հետևում: Զրահապատ հանդերձները ամբողջությամբ չէին թաքցնում Քելիի աճուկն ու ոտքերը գնդակներից: Քելին ի վերջո վար ընկավ: Սակայն ի տարբերություն իր հանցակիցների, ովքեր սպանվել էին գնդակոծության ժամանակ, Քելին ողջ էր մնաց և ձերբակալվեց: Երկու ամիս անց Քելին դատապարտվեց մահապատժի: Քելիի վերջին խոսքերն էին` «Կհանդիպենք այն աշխարհում»: Դատավորը մահացավ մի քանի շաբաթ անց, այնպես որ գուցե նրանք իրոք հանդիպեցին այն աշխարհում:

#4. Լեոն Տրոցկի


1917-ին, երբ բոլշևիկները Ռուսաստանում իշխանության անցան, Տրոցկին Լենինի աջ ձեռքն էր: Նա ստեղծեց Կարմիր բանակը և Պոլիտբյուրոյի անդամ էր: Տրոցկին ակնոցավոր էր և այծամորուս ուներ: Նրա արտաքինից կարելի էր ենթադրել, որ ընթերցասեր էր:

Լենինի մահից հետո Տրոցկուն հեռացրին Կոմունիստական կուսակցությունից և վտարեցին Ռուսաստանից: Ի պատասխան` Տրոցկին փորձեց մուտք գործել ԱՄՆ` Կոնգրեսի առաջ վկայելու, որ Ստալինը ստահակ էր: Այս մասին իմանալով` Ստալինը ծրագրեց իր հաջորդ քայլը. նա այս անգամ արդեն աշխարհից կվտարի Տրոցկուն` ուղարկելով նրան այն աշխարհ:

Տրոցկուն չարտոնեցին մուտք գործել ԱՄՆ: Նա գնաց Մեքսիկայի մայրաքաղաք: Հենց այնտեղ էլ նրա վրա հարձակվեց Ռամոն Մերկադերը` Ստալինի օգնականը: Մինչ Տրոցկին տարված էր ընթերցանությամբ, Մերկադերը կացնահարեց նրան: Կացինը գլխում մխրճված` Տրոցկին կանգնեց և թքեց Մերկադերի վրա: Այնուհետև նա այդ վիճակում մարդասպանի հետևից գնաց և մարտի բռնվեց նրա հետ: Տրոցկու թիկնապահները աղմուկ լսեցին: Սատանան տանի, ախր ո՞ւր էին նրանք մի քանի րոպե առաջ: Նրանք վազեցին` մարդասպանին տապալելու և Տրոցկուն հիվանդանոց տեղափոխելու համար:

Տրոցկուն հիվանդանոց տարան և վիրահատության ենթարկեցին: Սակայն մեկ օր անց նա մահացավ: Հուսով ենք, որ այդ մի օրում նա հասցրեց աշխատանքից ազատել թիկնապահներին:

 

#3. Գաբրիել Գարսիա Մորենո


Մորենոն 19-րդ դարում Էքվադորի նախագահն էր: Նա ջերմեռանդ կաթոլիկ էր և հիմնադրեց երկրի Պահպանողական կուսակցությունը: Նա նման էր Մյուրրեյ Աբրահամին:

Մորենան ընդունեց օրենք, որով կաթոլիկությունը հաստատվում էր իբրև Էքվադորի պաշտոնական կրոն, և պարտադրում էր, որ ցանկացած պաշտոնյա լինի կաթոլիկ: Սա ձեռնտու էր կաթոլիկների համար, բայց նպաստավոր չէր մյուսների համար, քանզի այս կերպ խտրականություն էր դրվում մարդկանց միջև: Ուստի ոոշվեց վերջ դնել այս ամենին:

Մորենոյի վրա հարձակվեցին մի խումբ մարդասպաններ: Զինված ահաբեկիչները խողխողեցին Մորենոյի պարանոցը և գլուխը, ինչպես նաև վնասեցին նրա ձախ ձեռքը: Նա դեռ ոտքի վրա էր: Մորենայի կրծքավանդակին կրակեցին վեց անգամ: Նա ստացավ տասնչորս հարված, որից հետո միայն գետին տապալվեց: Անգամ այդ պահին նա իրեն չկորցրեց և գետնին իր արյունով գրեց.«Աստված չի մահանում»: Վանականները նրան ներս տարան եկեղեցի, ուր նա ապրեց ևս տասնհինգ րոպե:

#2. Ֆերդինանտ Մագելան


Մագելանը պորտուգալացի էր: Նա առաջինն է ոտք դրել Ֆիլիպինյան կղզիներ, նաև հայտնաբերել է Մագելանի նեղուցը:

Մագելանը համաձայնել է սպանել Լապու-Լապու անվամբ մի մարդու: Վերջնս ֆիլիպինյան երկու արքաների ոսոխն էր, իսկ Մագելանը նրանց ընկերն էր: Իր նախնական ծրագրի համաձայն` նա ուզում էր Լապու-Լապույին քրիստոնյա դարձնել, սակայն այս ծրագրին վիճակված չէր իրագործվել: Մագելանն ու իր անձնակազմը գնացին Լապուի բնօրրան Մաքթան: Լապուն ամենայն հավանականությամբ գիտեր, որ նրանք գալիս են, քանզի նա բանակ էր հավաքել:

Մագելանի իրական լուսանկարը

Մագելանին խոցեցին թունավորված նիզակով, սակայն նա հաջողացրեց խառնվել իր զինվորների բանակին: Հարված ստացավ նաև իր դեմքին, ինչից հետո նա սրախողխող արեց իր վրա հարձակվողին: Երկար պայքարելուց հետո Մագելանն ի վերջո վար ընկավ: Տեղացիները շրջապատեցին նրան և սկսեցին հարվածներ տեղալ նրա վրա: Մագելանը վեր նայեց` համոզվելու համար` արդյոք իր մարդիկ ապահով հասել էին նավերին: Տեսնելով, որ նրանք ճողոպրում էին, Մագելանն ի վերջո կնքեց իր մահկանացուն: Անգամ վերջին շնչում նա նիզակ գցեց Լապուի ուղղությամբ, որը վնասեց Լապուի այտը:

#1.Գրիգորի Ռասպուտին


Գրիգորի Ռասպուտինը` տանջալից մահով մահացողների բարեխոս սուրբը, միստիկ էր, ով ապրում էր Նիկոլայ ցարի հետ 20-րդ դարում: Ցարն ու իր կինը կարծում էին, որ նա կարող է բուժել իրենց հեմոֆիլիայով հիվանդ որդուն: Ռասպուտինը բավականին ազդեցիկ մարդ էր: Ըստ որոշ պատմական աղբյուրների` նա հարբեցող էր և կաշառակեր: Մասամբ նաև նրա կասկածելի ապրելակերպի պատճառով թագավորական ընտանիքի սատարողների թիվը նվազում էր, ինչի արդյունքում ի վերջո տեղի ունեցավ հեղափոխություն: Ռասպուտինի վրա 1914 թ.-ին հարձակվեց մի մարմնավաճառ:

Ռասպուտինը հարձակումից հետո կազդուրվեց, սակայն մարմնավաճառի կիսատ թողած գործը որոշեցին ավարտին հասցնել ռուս ազնվատոհմիկները` նրան թունավոր կարկանդակ և գինի մատուցելով: Պատմության համար մութ է մնում, թե արդյոք այս թույնից որևէ գրամ անցել է Ռասպուտինի օրգանիզմ, սակայն Ռասպուտինը չմահացավ սրանից հետո:

Այսպիսով, նա շարունակում էր իր սովորական ապրելակերպը: Սակայն ազնվատոհմիկներից մեկի համբերությունը հատեց, և նա որոշեց Ռասպուտինին հարվածել թիկունքից: Վստահ լինելով, որ Ռասպուտինը մահացել է, մարդասպանը հեռացավ: Սակայն որոշ ժամանակ անց նա վերադարձավ` դիակը տանելու: Այդ ժամանակ Ռասպուտինը վեր թռավ տեղից և հարձակվեց նրա վրա: Վրա հասան այլոք և կրակեցին Ռասպուտինի վրա երեք անգամ: Ռասպուտինը տապալվեց գետնին: Նա մեռա՞ծ էր: Գրողը տանի, ոչ: Նա դեռ պայքարում էր: Ի վերջո ուժասպառ լինելով` Ռասպուտինը անշարժ ընկավ գետնին: Ազնվատոհմիկ երիտասարդները նրա մարմինը գցեցին Նեվա գետը: Երբ հետագայում Ռասպուտինի դին գտան, պարզվեց, որ նա մահացել է հիպոթերմիայից:

 

Լրահոս

Դիտել ավելին