Կարևոր իրադարձություններ

Տարոն Մարգարյանի որդին կհաճախի հենց այն դպրոցը, ուր 30 տարի առաջ իր առաջին քայլերն է կատարել հայրը (լուսանկարներ)

01 Սեպտեմբեր, 2016 11:28
Տարոն Մարգարյանի որդին կհաճախի հենց այն դպրոցը, ուր 30 տարի առաջ իր առաջին քայլերն է կատարել հայրը (լուսանկարներ)

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի միջազգային օրը: Այս տարի Հայաստանի ավելի քան 1450 դպրոցներ  իրենց դռները կբացեն աշակերտների առաջ։ Այս տարի առաջին անգամ դպրոց կհաճախի 40.000 աշակերտ:2015-ին կար 38.000 առաջին դասարանցի:  Երևանի N177 հիմնական դպրոցն այս տարի ունի 127 առաջին դասարանցի, 4 առաջիւն դասարան: Այս տարի աշակերտների թիվն ավելացել է 40-ով ՝ կազմելով 945 աշակերտ: 

N177 դպրոցում այս տարի իր առաջին քայլերը կատարեց նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կրտսեր որդին՝ Մուշեղ Մարգարյանը:

Լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանը նշեց, որ 30 տարի առաջ ինքն էլ է իր առաջին քայլերը կատարել նույն դպրոցում:

՛՛Ես ու կինս էլ ենք հաճախել N177 դպրոց, հիմա էլ 4 երեխաներս են հաճախում նույն դպրոցը, ինչի համար ուրախ եմ ու հպարտ՛՛,-ասաց քաղաքապետը: 


 

 

Լրահոս

Դիտել ավելին