Կարևոր իրադարձություններ

iPhone-ի թաքնված ֆունկցիաներ, որոնք անասելի կհեշտացնեն ձեր կյանքը (լուսանկարներ)

10 Հոկտեմբեր, 2015 09:52
iPhone-ի թաքնված ֆունկցիաներ, որոնք անասելի կհեշտացնեն ձեր կյանքը (լուսանկարներ)
Apple-ը վերջերս թողարկեց iOS 9-ը, որը կարող են ներբեռնել iPhone 4S և ավելի վբարձր մոդելի այֆոններ ունեցողները։ Սա նշանակում է, որ այսուհետ դուք բազմաթիվ նոր ֆունկցիաաներից կարող եք գտվել, բայց քչերն են անգամ ենթադրում, որ նման ֆունկցիաներ հասանելի են։ Ձեզ ենք ներկայացնում 10 այսպիսի թաքնված ֆունկցիաներ iOS 9-ից, որոնք հաստատ կգնահատեն iPhone-ների սեփականատերերը։

1. Էներգոպահպանման ռեժիմ

Չնայած նրան, որ նոր iOS ձեզ պարգևում է մոտ մեկ ժամի հավելյալ լիցք, սակայն լինում են իրավիճակներ, երբ ձեզ ավելին է պետք։ Մտեք կարգավորումների մեջ, ընտրեք մարտկոցի վերաբերյալ կետը ու ակտիվացրեք էներգախնայողության ռեժիմը։ Դուք կարող եք նաև կարգավորել այնպես, որ հեռախոսը ավոտամատ միացնի այս ռեժիմը լիցքի մնացորդի կոնկրետ տոկոսի հասնելուց հետո։ Մարտկոցի գույնը վերին անկյունում դեղնում է՝ հուշելով ձեզ, որ այդ ռեժիմն ակտիվացված է։

2. Սելֆիների թղթապանակ

Եթե խնդիրներ ունեք նկարները տեղավորելու, իսկ հետո դրանք գտնելու հետ, ապա դուք հաստատ կուրախանաք, որ այսուհետ կարող եք անել այնպես, որ սելֆիներն ավտոմատ կերպով հայտնվեն հատուկ իրենց համար նախատեսված թղթապանակում։

3. Այսուհետ iPhone-ը կարող է նամակի տեսքով ցանկացած ֆայլ ուղարկել

Այֆոնից վաղուց օգտվողները գիտեն, որ Mail հավելվածը թույլ էր տալիս նմակներին լուսանկարներ ու տեսանյութեր կցել, իսկ այժմ դուք կարող եք ցանացած ֆորմատի ֆայլեր կցել, այդ թվում նաև iCloud-ից, այնպես որ, այլևս հարկ չկա կողմնակի փոստային ծրագրեր ներբեռնելու։

4. Կարող եք նկարել հենց պատկերի վրա

Այս հավելվածը նորություն չէ ու վաղուց սիրվել է Snapchat-ի օգտատերերի կողմից։ Հիմա, երբ դուք ինչ որ մեկին լուսանկար եք ուղարկում, ապա կարող եք օգտվել Markup հավելվածից, որը թույլ կտա պատկերի վրա ավելացնել ցանկացած ձեռագիր տեքստ, կամ էլ պատկեր։

5. Որոնման տողն այսուհետ աշխաատելու է հաշվիչի պես


Ձեզ շտապ պետք է ինչ որ բան հաշվե՞լ, ուրեմն մատով քաշեք էկրանի վրայով դեպի ներքև, որպեսզի հայտնվի որոնման մենյուն։ Այնտեղ կարող եք ցանկացած հավասարումնեեր ու հաշվարկներ անել և դրանց արդյունքերը կհայտնվենն հենց էկրանի վրա, այնպես որ, այլևս պետք չէ հատուկ միացնել հաշվիչի հավելվածը։

6. Ավելացրեք լուսանկարներն ու էսկիզները Նշումների մեջ

Նշումներ հավելվածն այսուհետ հզոր ինստրումենտ է՝ գրեթե նույնքան արդյունավետ, որքան Evernote-ը, միայն ավելի թեթև ու ավելի հարմար։ Այժմ դրան կարելի է կցել լուսանկարներ, կամ էլ նկարել ինչ որ բան երևակայական թղթի վրա։

7. Թաքնված լուսանկարներ


Լինում է այպես, որ դուք հեռախոսում պահում եք լուսանկարներ, որոնք երբեք չպետք է տեսնեն ընկերները, կամ էլ ընտնիքի անդամները, բայց ինչպե՞ս արգելես նրանց վերցնել ձեր հեռախոսը, կամ էլ նայել նկարները։ Այժմ կա հարմար լուծում․ դուք պարզապես կարող եք թաքցնել այդ լուսանկարները։ Համապատասպան թեգը տեղադրելուց հետո, լուսանկարը չի երևալու Ձեր ալբոմներում ու հավաքածուներում, այլ պահվելու է հատուկ տեղում, որի մասին գիտի միայն հեռախոսի տերը։

8. Հրաժարվեք էներգատար հավելվածներից

Ձեզ համար մշտապես կարևոր է մարտկոցի լիցքի խնայողության հարցը, ուստի մտեք մարտկոցի կարգավորումներից ու նայեք օպցիաների ողջ ցանկը և կտեսնեք, թե որ հավելվածը ձեր լիցքի քանի տոկոսն է խլում։

9. Լուսանկարը ներքև ձգեք՝ մինիատյուրաների ռեժիմ վերադառնալու համար

Եթե դուք ցանկանում եք վերադառնալ ալբոմի այն տեսքին, երբ լուսանկարները փոքրեցված են երևում, պարզապես ներքև քաշեք մատով։ Այս կերպ, դուք էապես կտնտեսեք ձեր ժամանակը՝ լուսանկարները դիտելիս։

10. Փոխեք տեսանյութերի մասշտաբը՝ նայելու ընթացքում

iOS 9-ում կաարող եք մոտեցնել տեսանյութը ու փոխել դրա մասշտաբը։ Պարզապես շարժեք ձեր մատները իրարից հեռու, կամ էլ մոտեցրեք իրար ու համապատասխանաբար կմոտեցնեք ու կհեռացնեք կադրը։

 

Լրահոս

Դիտել ավելին