Կարևոր իրադարձություններ

Սամվել Գասպարյանը՝ չեմպիոն, Կարուշ Ղուկասյանը՝ փոխչեմպիոն

08 Հոկտեմբեր, 2015 23:38
Սամվել Գասպարյանը՝ չեմպիոն, Կարուշ Ղուկասյանը՝ փոխչեմպիոն

Կլայպեդայում ավարտին է մոտենում մինչև 20 և մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր իրենց հիանալի դրսևորեցին Հայաստանը ներկայացնող մինչև 20 տարեկան երիտասարդները, տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ընդ որում, ոսկե մեդալի համար պայքարն ընթացավ հենց նրանց միջև, և ամեն ինչ որոշվեց Սամվել Գասպարյանի անձնական քաշով թեթև լինելու հանգամանքը: Մեր տղաները երկամարտում ցույց տվեցին 350 կգ արդյունք: Սամվելը (155+195) հրում վարժության վերջին մոտեցման ժամանակ միայն կարողացավ շրջանցել իր թիմակցին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Կարուշը (158+192) դարձավ փոխչեմպիոն, իսկ պոկումում ցույց տվեց լավագույն արդյունքը: Երկամարտի 349 կգ-ով բրոնզե մեդալը նվաճեց վրացի Լոգինոզ Բրեգվաձեն: Հիշեցնենք, որ Հայաստանը արդեն ունի տարբեր ձուլվածքի մի քանի մեդալ: ՝

 

Լրահոս

Դիտել ավելին