Տարեվերջին, ԵՄ-ում փախստականների թիվը կհասնի միլիոնի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости»-ին:
«Այս պահին որոշում կա 150.000 փախստականի ընդունել ԵՄ-ում, սակայն, իրականում, փախստականների հոսքն ավելի մեծ է քան 150.000-ը:
Որոշ տվյալների համաձայն՝ արդեն այս տարեվերջին, փախստականների թիվը կհասնի 1 միլիոնի: Նրանց մեջ քիչ չեն աֆղանները»,-ասել է Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը:
Ավելի վաղ, Գշխավոր շտաբը հայտարարել էր, որ «ԻՊ»-ի զինյալների թիվը Աֆղանստանում հասնում է 3000-ի: