Իրաքցի զինվորականները ԴԱԻՇ-ի ստորգետնյա բանտից ազատ են արձակել մոտ 1,5 հազար բանտարկյալի: Այս մասին հայտարարել է Իրաքի ոստիկանության գնդապետ Ֆադել Նիմրավին՝ գրում է BBC-ն:
Բանտը հայտնաբերվել է Անբար նահանգում՝ ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող Հիթ քաղաքի մատույցներում:
Նիմրավիի խոսքով՝ բանտում եղել է մոտ 1,5 հազար մարդ, նրանք բոլորը ազատ են արձակվել: Անբար նահանգի վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ բանտարկյալների մեծ մասը եղել են խաղաղ բնակիչներ: