Կարևոր իրադարձություններ

Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարարի հետ

02 Ապրիլ, 2016 20:10
Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարարի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր միկրոբլոգում նշել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից սանձնազերծած ռազմական գործողությունները:

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ էր արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել հրադադարը:

 

Լրահոս

Դիտել ավելին