Ֆրանսիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերին հրադադարի ռեժիմի պահպանման կոչ են անում և պնդում են իրավիճակի կարգավորման բանակցությունների նորացման անհրաժեշտության մասին: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը, հայտնում է RIA Novosti-ն:
«Ֆրանսիան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի դեպքերով: Մենք ցավ ենք հայտնում մարդկանց զոհվելու կապակցությամբ` մասնավորապես քաղաքացիական, ինչին արդեն հանգեցրել են այդ միջադեպերը, և բոլոր կողմերի կոչ ենք անում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը»,- գրված է Նադալի հայտարարությունում:
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ տվյալ հակամարտությունը, որն արդեն 30 տարի չի լուծվում, կարող է կարգավորվել միայն կողմերի բանակցություններով` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որի աշխատանքին Փարիզը լիովին աջակցում է:
«Այսպիսով, Ֆրանսիան կոչ է անում անմիջապես վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Մենք ջանքեր չենք խնայի այդ նպատակին հասնելու համար»,- ասել է նա: