Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադի ու ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժուլիեն Ռոշեդիի համատեղ «սելֆին» բուռն քննարկումների ալիք է բարձրացրել վիրտուալ տիրույթում:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, Ռոշեդին, ով ներկայացնում է Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցությունն ու ներառված է եղել Սիրիա մեկնած ֆրանսիական պատվիրակության կազմում, Դամասկոսում հանդիպել է նախագահին ու խնդրել նրա հետ ինքնանկար անել: Այնուհետև Ասադի մասնակցությամբ «սելֆին» տեղադրվել է Twitter-ում:
Դրանից րոպեներ անց Ռոշեդիի հասցեին տասնյակ մեղադրանքներ են հնչել` «անմեղ մարդկանց արյան մեջ թաթախված մարդասպանի» հետ լուսանկարվելու համար: