Կարևոր իրադարձություններ

«Դուք մենակ չեք» միջոցառում-ակցիա` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (լուսանկարներ)

22 Հոկտեմբեր, 2015 14:57
«Դուք մենակ չեք» միջոցառում-ակցիա` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (լուսանկարներ)

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության և առողջապահության բաժնի աշխատակիցները հերթական այցելությունն են կազմակերպել վարչական շրջանում բնակվող միայնակ տարեցներին: «Դուք մենակ չեք» խորագրով միջոցառում-ակցիան իրականացնողները մի ամբողջ օր անցկացրել են տարեցների հետ, նրանց հետ հիշել անցյալի պատմություններն ու վերապրել ուրախ առիթները: Հանգամանքների բերումով ներկայում միայնակ բնակվող այս քաղաքացիները խոստովանել են, որ նման նախաձեռնությունները մեծապես նպաստում են այն գիտակցմանը, որ իրենք իսկապես միայնակ ու անտեսված չեն, և շնորհակալություն են հայտնել գաղափարը շարունակաբար կյանքի կոչելու համար: Ակցիայի պատասխանատուներն ել վստահեցրել են, որ այցելությունները լինելու են պարբերական, և տարեցներին հանձնել սննդի փաթեթներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին