Հրաձգության հավաքական թիմը Չեխիայի Պլզեն քաղաքում ս.թ. օգոստոսի 26-ից սեպտեմբերի 4-ը մասնակցել է վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությանը: Մրցմանը հայ հրաձիգները նվաճել են 20 մեդալ ՝6 ոսկի, 7 արծաթ և 7 բրոնզ :
Մարզիկները մրցում էին երկու հեռավորությունից՝ 10մ և 50մ:
Ինչպես հայտնում են Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայից, հավաքական թիմը կժամանի Հայաստան Զվարթնոց օդանավակայան սեպտեմբերի 5ին՝ առավոտյան ժամը 04:00: