Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է առաջիկա շաբաթներին Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ ուղարկել։
«Ինչպես նախագահ Բայդենը հստակեցրել է, մեր աջակցությունն Ուկրաինային մնում է անսասան, և մենք կշարունակենք կենտրոնանալ նրանց ռազմական և հակաօդային պաշտպանության ուժեղացման վրա՝ հաշվի առնելով ռուսական այս տեսակի հարձակումները»,-նշել է նա։