Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Խալխին Գոլում կմասնակցի խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված տոնակատարություններին։
Կողմերը բանակցություններ կվարեն նեղ և ընդլայնված կազմով։
Ավելի վաղ «Human Rights Watch»-ը հայտարարել էր, որ Մոնղոլիան պետք է մերժի Պուտինի մուտքը կամ ձերբակալի նրան։