Կարևոր իրադարձություններ

Գևորգ Պապոյանն այցելել է Արագածոտնի «Գլորիա չիզիս» պանրի արտադրամաս՝ գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով

30 Օգոստոս, 2024 17:27
Գևորգ Պապոյանն այցելել է Արագածոտնի «Գլորիա չիզիս» պանրի արտադրամաս՝ գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով

Օգոստոսի 30-ին նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արագածոտնի մարզի «Գլորիա չիզիս» պանրի արտադրամաս՝ գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Այցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը, Արագածավանի գյուղապետ Արթուր Նազարյանը։

Նախարարը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացներին և կարողություններին։

«Գլորիա չիզիս» ընկերությունը հիմնադրվել է 2004 թ-ին: Մասնագիտացված է պանրագործության բնագավառում և սպառողին է ներկայանում 100% կաթից արտադրվող շուրջ 10 տեսակի հոլանդական տարբեր պանիրներով։

Արտադրամասում կիրառվում են հոլանդական ինժեներական լավագույն տեխնոլոգիաները, տարեկան պատրաստվում է 70.000 կգ պանիր, օրական վերամշակվում է ֆերմերային տնտեսություններից մթերվող 2 տոննա կաթ։

Նախարարը ողջունել է ընկերության գործունեությունը և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու վերջինիս զարգացմանը:

Գևորգ Պապոյանը ներկայացրել է պետական օժանդակության ծրագրերը, որոնց միջոցով հնարավորություն կտրվի բազմապատկելու արտադրական հզորությունը՝ ներկայանալ նոր արտադրատեսակներով և դրանք արտահանել միջազգային շուկաներ:

Այցի ընթացքում նախարարն այցելել է նաև Արագածավանի «Բլեք անգուս» ՍՊԸ-ի ֆերմային տնտեսություն և սպանդանոց։

Նախարարը ծանոթացել է ներդրումային ծրագրին և ընկերության գործունեությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին