Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

28 Օգոստոս, 2024 22:28
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին