Ռուսաստանը, հրապարակելով իր ունեցած հետախուզական տեղեկությունները, ցանկանում է կանխել Վրաստանում գունավոր հեղափոխության փորձերը։
Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Այն, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը տեղեկություն է հրապարակել ոչ միայն արևմտյան հետախուզական ծառայությունների, այլև պետական կառույցների, օրինակ ԱՄՆ պետքարտուղարության թշնամական գործունեության մասին, նրա համար է, որպեսզի նպաստենք Վրաստանում «գունավոր հեղափոխության» կանխմանը»,-նշել է Նարիշկինը։
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ամերիկյան իշխանությունները պատրաստվում են «թբիլիսյան մայդան» իրականացնել, որպեսզի թույլ չտան, որ «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։