Կարևոր իրադարձություններ

ԱՆ-ը որպես օգնություն «Վելքեյդ» դեղափոշի է ստացել

22 Օգոստոս, 2024 18:53
ԱՆ-ը որպես օգնություն «Վելքեյդ» դեղափոշի է ստացել

Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից՝ որպես մարդասիրական օգնություն, ստացել է Իտալիայի «ԲԻԷՍՓԻ Ֆարմասյութիքալս» դեղագործական ընկերության արտադրության «Վելքեյդ» դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 3,5մգ; 10մլ ապակե սրվակ (1)» դեղը:

Խմբաքանակը տրամադրվել է ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին` ըստ բժշկական ցուցումների, պացիենտներին ամբողջ ծավալով անվճար տրամադրելու համար: Այս պահին տվյալ դեղով բուժման կուրս են ստանում 60 պացիենտ:

«Վելքեյդ» դեղը նախատեսված է բազմակի միելոմա ախտորոշմամբ հիվանդության բուժման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին